Հայտնի են դարձել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի են դարձել Իսպանիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի մասնակցները։

Մրցաշարի 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներից հետո հայտնի դարձավ, որ քառորդ եզրափակիչ փուլում տիտոսի համար պայքարը կշարունակեն՝ «Վալենսիան», «Խետաֆեն», «Լեգանեսը», «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն», «Օսասունան», «Ռեալ-Սոսյեդադը» և Մադրիդի «Ռեալը»։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին կկայանա Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։  Իսպանիայի գավաթի գործող հաղթողը Բիլբաոյի «Ատլետիկն» է, որը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մալյորկային» (1։1, 11մետրանոցներ՝ 4։2)։