Վիրջիլ վան Դեյկ. ««Լիվերպուլը» ճգնաժամի մեջ է»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր թիմի վերջին արդյունքների մասին։ Վերջին չորս հանդիպումներում թիմը հաղթել է ընդամենը մեկ խաղում։

«Լիվերպուլը ճգնաժամի մեջ է: Այս արդյունքները ցույց են տալիս, թե որքան բարդ է Պրեմիեր լիգան։ Այս առաջնությունում յուրաքանչյուր հանդիպում դժվար է, բայց մենք պետք է ճանապարհներ գտնենք հաղթելու համար։

Եթե ​​խաղանք այնպես, ինչպես «Նոթինգհեմի» հետ ընդմիջումից հետո, վստահ եմ, որ կշարունակենք շատ գոլեր խփել»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում BBC-ն: