Եվրոպական երկու գրանդները սպասում են Մարկուս Ռեշֆորդի վերջնական որոշմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պահանջված է տրանսֆերային շուկայում։ Հնարավոր է, որ անգլիացին հունվարին փոխի ակումբային գրանցումը։

Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկություններով՝ հարձակվողի հավակնորդների ցանկում են եվրոպական երկու հայտնի ակումբներ։ Խոսքը կատալոնական «Բարսելոնայի» և Իտալիայի առաջնության ներկայացուցիչ «Միլանի» մասին է։

Ռոսոներիները որդեգրել են սպասողական մոտեցում և սպասում են Ռեշֆորդի վերջնական որոշմանը իր ապագայի վերաբերյալ: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում։ Մարկուսը խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։