Գերմանական գրանդը միացել է Մարկուս Ռեշֆորդի համար պայքարին

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Bild-ը, «իշամեղուները» մեծացրել են իրենց հետաքրքրությունը անգլիացի հարձակվողի նկատմամբ։

«Բորուսիան» քննարկում է անգլիացու ոչ միայն վարձակալության, այլև ամբողջական տրանսֆերի հնարավորությունը։

Հարկ է նշել, որ վերջին շաբաթների ընթացքում մամուլը 27-ամյա Ռեշֆորդին կապում է եվրոպական մի քանի թոփ ակումբների հետ։