Անգլիական գրանդը պատրաստ է խոշոր գումար վճարել Անդրեա Կամբիասոյի համար

«Մանչեսթեր Սիթին» 60-65 միլիոն եվրո է պատրաստում «Յուվենտուսի» 24-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի համար։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է ավելի մեծ գումար ստանալ Կամբիասոյի վաճառքից։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է իտալացի ֆուտբոլիստին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Կամբիասոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։