Ռուբեն Ամորիմը` վնասվածք ստացած ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է վնասվածք ստացած խաղացողների՝ պաշտպան Լյուկ Շոուի և կիսապաշտպան Մեյսոն Մաունթի վիճակը։

«Շոուն ավելի մոտ է վերադարձին, քան Մաունթը։ Մեյսոնին մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք։ Լյուկին կտեսնենք մեկ-երկու շաբաթից։ Տեսնենք՝ նա կկարողանա՞ վերադառնալ խաղադաշտ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Լյուկ Շոուն վերջին անգամ «կարմիր սատանաների» կազմում խաղացել է դեկտեմբերի 1-ին, իսկ Մեյսոն Մաունթը՝ դեկտեմբերի 15-ին։