Ռուբեն Ամորիմը՝ Ալեխանդրո Գառնաչոյի ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է իր կարծիքով վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի հեռանկարների մասին։

Պորտուգալացի մարզչի գլխավորությամբ 20-ամյա խաղացողը միշտ չէ, որ հայտնվել է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում: Վերջերս մամուլում լուրեր են պտտվում արգենտինացու՝ «Նապոլի» հնարավոր տեղափոխության մասին։

«Ակնհայտ է, որ նա տաղանդ ունի: Բայց նա պետք է սովորի խաղալ այլ դիրքում, ավելի լավ գործի կենտրոն տեղափոխվելիս։

Նա ավելի լավ է խաղացել առանց գնդակի, բայց պաշտպանվելիս երբեմն հայտնվում է գրոհելու սխալ դիրքում: Գառնաչոն շարունակում է սովորել, թե ինչպես խաղալ մեր համակարգում, նա կատարելագործվում է մարզումների ժամանակ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում United Zone-ը։