Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր առաջարկ անել «Լիվերպուլի» աստղի համար

Մադրիդի «Ռեալը» կարող է նոր առաջարկ անել «Լիվերպուլին» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի համար։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» կկապվեն «Լիվերպուլի» հետ, հենց որ մերսիսայդցիները պատրաստ լինեն բաց թողնել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Լիվերպուլը» հունվարին չի ցանկանում բաժանվել պաշտպանից։ Վատագույն դեպքում մերսիսայդցիները կցանկանային նրան պահել մինչև ամառ։

Հիշեցնենք, որ Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը անգլիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։