Մադրիդի «Ռեալը» կարող է նոր առաջարկ անել «Լիվերպուլին»

Մադրիդի «Ռեալը» կարող է նոր առաջարկ անել «Լիվերպուլին» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» կկապվեն «Լիվերպուլի» հետ, հենց որ մերսիսայդցիները պատրաստ լինեն բաց թողնել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Լիվերպուլը» հունվարին չի ցանկանում բաժանվել պաշտպանից։ Վատագույն դեպքում մերսիսայդցիները կցանկանային նրան պահել մինչև ամառ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Լիվերպուլը» մերժել է «Ռեալի»՝ հունվարին 15 միլիոն եվրոյի դիմաց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի առաջարկը Հիշեցնենք, որ Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։