ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին մոտ է«Յուվենտուս» տեղափոխվելուն:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, հարձակվողը ժամանել է Թուրին գործարքը վերջնական տեսքի բերելու համար:
Կողմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի պայմանները։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
Կոլո-Մուանին փարիզյան գրանդում հանդես է գալիս 2023 թվականի աշնանից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի կեսերին։
Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։