Հայաստան հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պոգոնից» տեղափոխվեց «Լեգիա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։
Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է եկել 2022 թվականից։
Հայ ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 112 հանդիպում, դառնալով՝ 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։