«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանով

«Միլանը» հայացքն ուղղել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վրա։ «Ռոսոներիները» կիսապաշտպանի համար առաջարկել են 25 միլիոն եվրո գումարած 10 միլիոն բոնուսներ, սակայն «բլաուգրանաները» մերժել են։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել հոլանդացուց, սակայն մտադիր է զգալիորեն ավելի շատ վաստակել նրա վաճառքից՝ ոչ պակաս, քան 45 միլիոն եվրո։

Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։