«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն «Հոֆենհայմի» հետ խաղից հետո (5։0) խոսել է իր ապագայի մասին։
«Ես ինձ լավ եմ զգում «Բավարիայում»։ Ամեն ինչ լավ է։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իրեն դրսևորի, ես բացառություն չեմ այդ գործում։ Ինձ համար ամենակարևորը թիմին օգնելն է։
Պետք է շարունակենք նույն ոգով։ Ավարտվեց մրցաշրջանի առաջին կեսը, թիմում բոլորը վայելում են այն, ինչ կատարվում է, կարծում եմ՝ երկրպագուները տեսնում են դա։ Մենք գիտենք, թե որոնք են մեր ուժեղ կողմերը, պետք է շարունակենք դրանք օգտագործել խաղադաշտում»,- Սանեի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։