«Արսենալի» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարը մեկնաբանել է լիգայի չեմպիոնական մրցավազքը «Թոթենհեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո:
Երեքշաբթի օրը «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ՝ 1-1, ինչից մեկ օր անց օգտվեցին «զինագործները»:
Միկել Արտետայի թիմը կրճատեց մերսիսայդցիների միջև տարբերությունը մինչև չորս միավոր: Նշենք, որ Արնե Սլոտի թիմը դեռ մեկ խաղ պակաս ունի անցկացրած։
«Մենք ցանկանում ենք ճնշում գործադրել «Լիվերպուլի» վրա, բայց կարող ենք հույս դնել միայն մեզ վրա։ Այսօրվանից սկսած մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Մենք պետք է առաջ նայենք, կենտրոնանանք դրականի վրա և վայելենք հաղթանակը»,- Տրոսարի խոսքերն է փոխանցում BBC-ն։