Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» պետք է երկարաձգի պայմանագիրը Լուկա Մոդրիչի հետ։
«Ես դիմում եմ Պերեսին, երկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ։ Սա ոչ միայն անհրաժեշտ է «Ռեալին», այլև բոլորիս, ովքեր սիրում են ֆուտբոլը։
Հուսով եմ՝ մենք կարող ենք շարունակել վայելել Մոդրիչի խաղը: Եթե նույնիսկ Լուկան չխաղա, նա կարևոր է ֆուտբոլի համար, ճանաչելով նրան, կարող եմ ասել, որ նա չի դադարեցնի պայքարը յուրաքանչյուր մարզման ժամանակ»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։