Հայտնի են դարձել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ տեղափոխության որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, վրացին նոր թիմում հանդես կգա յոթ համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեին։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիս Հոքինսը տեղեկություն էր հրապարակել, որ Խվիչան վաղը՝ հունվարի 17-ին, բուժզննում կանցնի իր նոր ակումբում։ Սպասվում է, որ նույն օրը կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին։
Տրանսֆերը կարժենա մոտ 70 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 1,5 միլիոն եվրոյից կհասնի 7,5 միլիոն եվրոյի։