Գավին հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, ով այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։

«Յամալը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա լավագույնն է Լիոնել Մեսսիից հետո»,- Գավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Այս մրցաշրջանում 17-ամյա Լամին Յամալը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։