Իսպանիայի արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնա» -«Բետիս» հանդիպումն ավարտվեց
3-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գավին։
27-րդ րոպեին Լամին Յամալի շքեղ փոխանցումից հետո Ժյուլ Կունդեն կրկնապատկեց առավելությունը։
58-րդ րոպեին Ռաֆինյան գրավեց մրցակցի դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 3։0:
Ֆերրան Տորեսը 67-րդ րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց «Բետիսի» դարպասը, իսկ 75-րդ րոպեին հինգերորդ գոլի հեղինակ դարձավ Լամին Յամալը։
Միայն խաղի վերջնամասում Վիտոր Ռոկեն կարողացավ 11 մետրանոցից գրավել Ինյակի Պենյայի դարպասը։