Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելտտին չի մտածում քննադատությունների մասին, որոնք հնչում են իր հասցեին։
Անցած կիրակի «Լոս Բլանկոները» ծանր պարտություն կրեցին «Բարսելոնայից» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (2:5), որից հետո մամուլում ուժեղացավ ճնշումը մադրիդցիների վրա:
«Ես թքած ունեմ քննադատության վրա։ Թիմը լավ է աշխատում, և այն, ինչ ասում են լրատվամիջոցները, ճիշտ չէ: Ո՞րն է խաղացողների խնդիրը: Սա մամուլի ասուլիս է, ոչ թե բանավեճ։ Ես այդ հարցը քննարկել եմ թիմի և մարզչական շտաբի հետ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։