Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում «Բավարիան» տանը ջախջախեց «Հոֆֆենհայմին» 5:0 հաշվով։
7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Լերոյ Սանեն, իսկ 12-րդ րոպեին Ռաֆայել Գերեիրուն կրկնապատկեց մյունխենցիների առավելությունը։
26-րդ րոպեին Հարի Քեյնը 11 մետրանոցից գրավեց մրցակցի դարպասը։ 48-րդ րոպեին Լերոյ Սանեն դուբլ ձևակերպեց։ 66-րդ րոպեին Սերժ Գնաբրին հինգերորդ գնդակն ուղարկեց «Հոֆֆենհայմի» դարպասը