«Բարսելոնան» փորձում է լուծել ֆինանսական ֆեյր-փլեյի հարցը, որպեսզի գնի Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» առաջնահերթ նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանում, սակայն ակումբը ներկայումս չի կարողանում ձեռք բերել ֆուտբոլիստին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը պետք է պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ չնայած այն հանգամանքին, որ վերադարձել է 1:1 սկզբունքին։ «Բարսելոնան» պետք է մաքրի աշխատավարձի շեմը՝ Ռեշֆորդին ձեռք բերելու համար։

Ընդգծվում է, որ «կապտանռնագույնները» դիտարկում են ակումբից հեռանալու տարբերակը Անսու Ֆատիի համար, ով խաղում է Ռեշֆորդի հետ նույն դիրքում։ Անգլիացի ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխվելով։