«Բարսելոնան» հայտարարել է մարզադաշտի VIP տեղերի վաճառքի մասին

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու»-ում VIP տեղերի վաճառքի մասին:
Ակումբը գործարք է կնքել մերձավորարևելյան երկու ներդրողների հետ՝ առավելագույնը 30 տարով վաճառելու 475 տեղ:

Նշվում է, որ գնորդները կարող են կամ իրենք օգտագործել VIP նստատեղերը, կամ վերավաճառել դրանք, ինչը նվազեցնում է ռիսկերը կատալոնական ակումբի համար։ Ներդրողները կանխավճար են վճարում պայմանագրի տևողությամբ տեղերն օգտագործելու լիցենզիայի համար, ինչպես նաև վճարում են դրանց արժեքը յուրաքանչյուր սեզոնի համար, այնպես որ Բարսելոնան երաշխավորված եկամուտ ունի գործարքի տևողության համար:

VIP տեղերի վաճառքից ստացված եկամուտը «Բարսելոնային» թույլ կտա հասնել 1:1 կանոնին, ինչպես նաև մարել «Կամպ Նոուի» վերակառուցման համար ներդրողներին ունեցած պարտքի «զգալի մասը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը ակումբին կբերի 100 միլիոն եվրո:

Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ակումբը գործարքի համար համապատասխան փաստաթղթերն ուղարկել է Լա Լիգա մինչև դեկտեմբերի 31-ի օրվա վերջը։