«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին։ Իտալական ակումբը արգենտինացուն համարում է իդեալական փոխարինող Խվիչա Կվարացխելիայի համար, ով շուտով կտեղափոխվի ՊՍԺ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Գառնաչոն երազանքի ձեռքբերում է իտալական ակումբի և Կոնտեի համար: «Պարտենոպեյի» մարզիչը բարձր է գնահատում 20-ամյա խաղացողի կարողությունները։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեխանդրո Գառնաչոյի համար պահանջում է ավելի քան 80 միլիոն եվրո: «Նապոլիում» հասկանում են, որ տրանսֆերի համար լուրջ ներդրումներ կպահանջվեն, բայց դժվար թե համաձայնվեն նշված պայմաններին։