«Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մոհամեդ Սալահի հետ

«Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մոհամեդ Սալահի հետ:

Ըստ L’Équipe-ի, սաուդյան ակումբը, որը մի քանի տարի արդեն հետաքրքրված է «Լիվերպուլի» վինգերով, որոշել է արագացնել գործընթացը՝ թարմացնելով շփումները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը, որը ղեկավարում է երկրի խոշորագույն ակումբները, այժմ կապի մեջ է ֆուտբոլիստի շրջապատի հետ: Կոնկրետ առաջարկներ այս պահին չկան։

Նշվում է, որ հաշվի առնելով Նեյմարի ծրագրված հեռանալը, «Ալ-Հիլալը» կկարողանա իրեն թույլ տալ գրանցել մեկ այլ արտասահմանցի խաղացողի և հույս ունի համոզել Սալահին: