Ուեսթոն Մաքքենի․ ««Յուվենտուսը» չպետք է այսպիսին լինի»

Իտալիայում կայացան տասնիններորդ տուրի հետաձգված հանդիպումները, «Ատալանտան» խաղաց Թուրինի «Յուվենտուսի» հետ և վաստակեց մեկ միավոր՝ թիմերը մեկական գոլ խփեցին երկրորդ խաղակեսում։

Թուրինյան ակումբի ամերիկացի հարձակվող Ուեսթոն Մաքքենին գոլային փոխանցում է կատարել, իսկ խաղից հետո մեկնաբանել է իր խաղը։

«Պետք է հաղթել այս տեսակի հանդիպումներում և փորձել երկրորդ գոլ խփել առաջինից հետո: Մեզ մոտ մի փոքր այլ կերպ է ստացվում՝ մենք գոլ ենք խփում, իսկ հետո նախաձեռնությունը տալիս մրցակցին: «Յուվենտուսը» չպետք է այսպիսին լինի»,- Մաքքենիի խոսքերն է մեջբերում Juvenews.eu-ն։