«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։ Աղբյուրի համաձայն՝ երեքշաբթի օրը կողմերը բանակցությունների նոր փուլ են անցկացրել մարզական տնօրեն Դեկոյի մասնակցությամբ։
Հանդիպումից հետո Արաուխոն համաձայնել է մնալ «Բարսելոնայում», չնայած «Յուվենտուսի» լավագույն ջանքերին: Այս մրցաշրջանում ուրուգվայցին երկու հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։
Արաուխոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո: