Մադրիդի «Ռեալը» մտադիր է վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ խոսքը գնում է ամառային տրանսֆերային պատուհանի մասին։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է սպասել, մինչև համապատասխան առաջարկ ստանա Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանի հավակնորդներից մեկը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։
Չուամենին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 23 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, որոնցում ոչ մի գոլային գործողություն չի գրանցել։
Չուամենիի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 80 միլիոն եվրո: