Մասիմո Կարերա․ «Նա կարող էր դառնալ «Նապոլիի» լեգենդը»

Իտալացի մարզիչ Մասիմո Կարերան խոսել է վրացական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ առաջիկա տեղափոխության մասին։

«Խվիչան ցույց տվեց, որ կարող է բարձր մակարդակով խաղալ: Չնայած նա կարող էր դառնալ «Նապոլիի» լեգենդը»,- Կարերայի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ ժամանակներս 23-ամյա ֆուտբոլիստը կլքի «Նապոլին» և կմիանա ՊՍԺ-ին։

Նշվել է, որ Կվարացխելիան ինքն է խնդրել իրեն բաց թողնել Ֆրանսիա։ Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։