Քայլ Ուոքերը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոքերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ֆուտբոլիստը «քաղաքայինների» ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել այս ձմռանը։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Մադրիդի «Ռեալը» ներկայումս դիտարկում է Ուոքերին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալելու հնարավորությունը։ Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում «սերուցքայինները» պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունեն առանցքային խաղացողների վնասվածքների պատճառով։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուոքերը 15 հանդիպում է անցկացրել առանց գոլի։ Ըստ Transfermarkt-ի՝ պաշտպանի արժեքը տասը միլիոն եվրո է։