Յուրգեն Կլոպ․ «Եթե նրանց մեղավոր ճանաչեն, ես խնջույք կկազմակերպեմ իմ ամառանոցում»

«Մանչեսթեր Սիթին» սպասում է ֆինանսական խախտումների գործով դատավճռին:

Խոսվում է, որ ակումբին կարող են զրկել որոշ մրցարջանների տիտղոսներից, իսկ հետո «Լիվերպուլին» կարող են շնորհել երկու չեմպիոնական տիտղոս՝ 2019 և 2022 թվականներին նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը Պրեմիեր լիգայում։

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստ է խնջույք կազմակերպել նման սցենարի դեպքում:

«Եթե Եթե նրանց մեղավոր ճանաչեն, ես մարդկանց կհրավիրեի Մալյորկա: Ես կասեմ.Ես գարեջուր կգնեմ։ Ես խնջույք կկազմակերպեի իմ ամառանոցում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։