Էնցո Մարեսկան դժգոհ է «Բորնմութի» դեմ խաղի մրցավարությունից։
Պրեմիեր լիգայի խաղի 52-րդ րոպեին (2:2) «Բորնմութի» կիսապաշտպան Դեյվիդ Բրուքսը Մարկ Կուկյուրելլայի մազերից բռնելով կանխեց նրա առաջխաղացումը։ Հանդիպման գլխավոր մրցավար Ռոբերտ Ջոնսը, դիտելով տեսագրությունը, խաղադաշտից չհեռացրեց «Բորնմութի» կիսապաշտպանին և նրան դեղին քարտ ցույց տվեց։
«Ես բազմիցս ասել եմ՝ եթե գնդակ խաղալու մտադրություն չկա, դա կարմիր քարտ է։ Նրանք պետք է դա բացատրեն։ Եթե քեզ դեղին են տալիս, նշանակում է ինչ-որ բան է եղել։
Ինչպե՞ս կարող եք ասել, որ դա վտանգավոր չէր: Նրա նպատակը միայն Մարկ Կուկյուրելային պահելն էր։ Իմ կարծիքով սա կարմիր քարտ է։ Հուսով եմ, որ ապագայում մեզ ավելի շատ բախտը կբերի մրցավարների հետ կապված»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։