Բրազիլացի 19-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»

«Պալմեյրասի» կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեիսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա բրազիլացին մինչև հունվարի վերջ կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ՝ գործարքը կազմելու է 40 միլիոն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։