ՊՍԺ-ն ցանկանում է նոր դարպասապահ գնել

«Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Sports Zone-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի խաղից, և այդ պատճառով ակումբը ցանկանում է փոխարինող գտնել իտալացուն։

Այս մրցաշրջանում Շևալյեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, բաց է թողել 27 գոլ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։