«Մանչեսթեր Սիթին» առաջին պաշտոնական առաջարկն է արել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» թիմի հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերի համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինների» առաջարկը չի արդարացնում գերմանական ակումբի ղեկավարության սպասելիքները, սակայն կողմերը շարունակում են լավատեսորեն տրամադրվել։ Մեծ է հավանականությունը, որ գործարքը կարող է փակվել արդեն այս շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։