«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի անգլիական ակումբը։
Սաուդյան Արաբիայի սպորտային լրատվամիջոցների ֆեդերացիայի անդամ Աբդուլհադիի խոսքերով՝ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։
Սալահը դեռ չգիտի, թե որ ակումբում է հանդես գալու, քանի որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին են պատկանում միանգամից չորս ակումբ։
Հիշեցնենք, որ 32-ամյա Սալահը այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։