Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնային» ժամանակ է տվել իրեն ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնային» ասել է, որ եթե կատալոնական ակումբը ցանկանում է իրեն վարձակալությամբ գնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ապա պետք է վերջնական պատասխան տա այս մասին մինչև հունվարի 15-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» ղեկավարությունը կասկածում է նման պայմանագիր կնքելու նպատակահարմարության մեջ՝ վերջին շրջանում հարձակվողի անհետևողական խաղի պատճառով։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։