«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է իր մեկնաբանությամբ Դանի Օլմոյի գրանցման վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» դիրքորոշման մասինլ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ չի եղել Օլմոյի գրանցմանը, քանի որ «Բարսելոնային» համարում է ռազմավարական գործընկեր։
«Մենք կարող ենք դաժան մրցակիցներ լինել խաղադաշտում, բայց դրանից դուրս մենք պետք է պաշտպանենք ակումբների շահերը: Շատերը մեր դեմ չխոսեցին, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար։ Մենք գործում ենք խստորեն օրենքի շրջանակներում, այնպես որ կարող ենք հաջողության հասնել այս գործընթացում»,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսում։