«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի՝ կատալոնական ակումբում ունեցած ապագայի մասին։
«Մենք ցանկանում ենք, որ թիմի բոլոր խաղացողները օգտակար լինեն, և ուզում ենք, որ նրանք շարունակեն աշխատել։ Ռոնալդն ունի գործող պայմանագիր, և մենք ցանկանում ենք, որ նա շարունակի մնալ մեզ հետ»
Մանրամասներ չեմ կարող ասել։ Մեր մարզական բաժինը քննարկում է իրավիճակը, և մենք կգտնենք լուծում։ Մենք շատ բարձր ենք գնահատում նրան՝ ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլի, այնպես էլ անձնական մակարդակով։
Կան որոշ հանգամանքներ, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց վստահ եմ, որ հնարավոր է գտնել լուծում, որը կհամապատասխանի երկու կողմերի ցանկություններին», ասել է Ժոան Լապորտան։