«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Բետիսի» հետ Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպման սպասելիքների մասին։
«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք հաղթել։ «Բետիսը» շատ լավ և ագրեսիվ թիմ է։ Այս խաղում մենք պետք է ցույց տանք, որ մենք աշխարհի լավագույն թիմերից մեկն ենք,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչ «Բարսելոնա» – «Բետիս» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 15-ին։