«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հայտնում է Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործները» բանակցություններ են վարում 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել առաջիկա ամռանը։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը իսպանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։