Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը տեղափոխվեց «Շերիֆ»։
Ինչպես հայտնում է մոլդովական թիմի մամուլի ծառայությունը, երկու կողմերն էլ արդեն անցել են բոլոր անհրաժեշտ գործընթացները և ստորագրել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանը իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում նշել է 19 տարեկանում։ Ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազար եվրո։