«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ կապված իրավիճակի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։
«Այստեղ չեմ բացահայտի, թե ինչի մասին եմ խոսել Արաուխոյի հետ։ Հիմա նա «Բարսելոնայի» խաղացող է, ոչինչ չի փոխվել։ Ուրախ ենք, որ Ինիգոն շարքից դուրս կմնա ընդամենը չորս շաբաթ և ոչ ավելի:
Լավագույն խաղ ենք ակնկալում Արաուխոյից, նա իսկական առաջատար է,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։