«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Մարկուս Ռեշֆորդի մոտալուտ հեռանալու մասին: 27-ամյա հարձակվողին հետաքրքրում են եվրոպական տարբեր թոփ առաջնությունների բազմաթիվ ակումբներ:
Անգլիացու համար արդեն բանակցություններ են ընթանում, և սպասվում է, որ այս ամիս նա կհեռանա «կարմիր սատանաների» կազմից:
«Ռեշֆորդը նորից կխաղա՞ մեզ համար։ Չգիտեմ, կտեսնենք։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, սիրում է ակումբը, բայց ես պետք է ընտրություն կատարեմ։ Ամեն ինչ այդպես է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Անգլիայի գավաթում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո տված հարցազրույցում։
Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանը», «Բարսելոնան», Դորտմունդի «Բորուսիան» և այլ ակումբներ։