«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել «Լենսի» պաշտպան Աբդուկոդիր Հուսանովի հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուզբեկի գնումը «Քաղաքայինների» համար կարժենա 50 միլիոն եվրո։
«Ակումբը ոչինչ չի հայտարարել»,- լրագրողներին ասել է իսպանացի մարզիչը։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Հուսանովը, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, մասնակցել է 16 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 14-ին «Բրենտֆորդի» հետ: