«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական 2024 թվականի վերջին վնասվածք էր ստացել և վիրահատվել։
Ինչպես հայտնում է Mirror-ը, 23-ամյա Սական արդեն մի քանի մարզումներ է անցկացրել իր վերականգնման ծրագրի շրջանակներում։ Խոսքը մարզասրահում մի քանի թեթև վարժությունների մասին է։
Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ չի սպասվում մինչև մարտ ամիս։
Ընթացիկ մրցաշրջանում Սական անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։