Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունը (2։5)։
«Տհաճ է, որ հիմնական մրցակիցը երկու խաղում ինը գոլ խփեց մեզ։ Կարծում եմ՝ ճիշտ կարձագանքենք, դրանում համոզված եմ։ Եթե պետք է պարտվենք եզրափակիչում, թող լինի այս մեկը։ Սա ֆուտբոլ է, կան հաղթանակներ ու պարտություններ, իսկ այս անգամ մենք պարտվեցինք։
Այժմ մենք պարզապես պետք է շնորհավորենք «Բարսելոնային», քանի որ նրանք ավելի լավն էին»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
39-ամյա Մոդրիչը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։