«Լիվերպուլի» ֆուտբոլիստը՝ Յուրգեն Կլոպի և Արնե Սլոտի տաբերությունների մասին

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վատարու Էնդոյին հարցրել են թիմի նախկին և ներկայիս մարզիչների՝ Յուրգեն Կլոպի և Արնե Սլոտի տարբերությունների մասին։

«Չէի ասի, որ մեծ տարբերություն կա։ Մենք դեռ ցանկանում ենք օգտագործել բարձր պրեսինգ: Կարծում եմ՝ նոր մարզիչն ավելի կայուն է, քանի որ ցանկանում է, որ խաղացողները մնան իրենց դիրքերում, ինչպես ինքն է դա տեսնում։

Բայց ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես ենք մենք հիմա խաղում: Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են օգտագործել նրա մարտավարությունը,- Էնդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։