«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին (5:2):
«Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայի» հետ իմ առաջին տիտղոսը նվաճելու համար։ Մենք մեծ աշխատանք կատարեցինք: Ուզում եմ ասել, որ հպարտ եմ։ Մենք իսկապես խաղում ենք որպես մեծ թիմ։
Մենք հետ չենք նայում, մենք ապրում ենք ներկա պահով, և դա հուզիչ էր: Մենք հզոր թիմ ունենք։
Միշտ միասնական ենք, պաշտպանվում և հարձակվում ենք միասին, դա ամենակարևորն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը կատալոնական գրանդի գլխավորությամբ նվաճեց իր առաջին տիտղոսը: