«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան մոտ է ակումբից հեռանալուն։ 21-ամյա խաղացողը ակումբի փոփոխություն է փնտրում, որպեսզի պարբերաբար հանդես գա իր նախընտրած կենտրոնական պաշտպանի դիրքում:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Դորտմունդի «Բորուսիան» արդեն համաձայնության է եկել պորտուգալացու հետ, իսկ խաղացողի համար առաջարկներ են արել նաև իտալական Ա Սերիայի, Ֆրանսիայի Լիգա 1-ի և Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները։
«Չելսին» հետաքրքրված է միայն վաճառքով և չի քննարկի վարձակալության տարբերակները։ Ռենատո Վեյգայի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 10 միլիոն եվրո: