«Ատլետիկոն» բոլոր ժամանակների ակումբային նոր ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ատլետիկոն», որը Լա Լիգայի 19-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1։0) հաղթանակ տոնեց, անընդմեջ հաղթանակների քանակով ակումբային նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Այսպիսով, Դիեգո Սիմեոնեի թիմը բոլոր մրցաշարերում նման 14 հանդիպում է անցկացրել։ Այս ընթացքում «Ատլետիկոն» ութ անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև ամրապնդել է իրենց հաջողությունները երեք հաղթանակով Իսպանիայի գավաթի խաղերում և երեք հաղթանակներով Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում։

«Ատլետիկոյի» նախորդ ամենաերկար շարանը՝ 13 հանդիպումներ, եղել է 2012 թվականի օգոստոսից հոկտեմբեր ամիսներին։ Այն ժամանակ թիմն արդեն գլխավորում էր արգենտինացի մարզիչ Սիմեոնեն։

«Ատլետիկոն» այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 19 խաղից 44 միավորով։